2-ամյա Վարդուհուն շտապ բուժում է հարկավոր Մոսկվայում, սակայն ծնողներն անհրաժեշտ գումարը չունեն:

Փոքրիկն արդեն մի քանի շաբաթ է` Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում է, նրա կերակրափողում արյունահոսությունը չի դադարում, ինչի հետեւանքով երեխայի հեմոգլոբինն իջնում է: Վարդուհուն ամեն օր արյուն են ներարկում:

Ըստ ԲԿ-ի բժիշկների` բուժման միակ տարբերակը շունտավորումն է, որը Հայաստանում չի արվում:

2-ամյա փոքրիկի բուժումը հնարավոր է կազմակերպել Մոսկվայում: Վիրահատությունն արժե 20 հազար դոլար, որի մի մասը ծնողները հավաքել են:

Երեխային օգնելու համար բացվել է հաշվեհամար Զարգացման հայկական բանկում:

Դրամով` 1810007896590100,

Ռուբլով՝ 1810007896590158,

Դոլարով՝ 181000789659010,

Եվրոյով՝ 1810007896590150:

Հաշվետեր` Բենիկ Մանգասարյան

Arca` 9051210205179470 Արմեն Մարտիրոսյան

Երեխայի հոր՝ Բենիկ Մանգասարյանի հեռախոսահամարն է 093 50 30 07։