Տավուշի մարզում 28-ամյա երիտասարդի սպանության եւ 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանին վնասվածք հասցնելու գործով արդեն կա կասկածյալ:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր ձերբակալվել է Բերդի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Մաթեւոսյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մարտի 18-ին՝ ժամը 23.45-ին, «Բերդ» Բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանը եւ «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝  28-ամյա Գագիկ Ճաղարյանը:

Նախնական տվյալներով՝ ծակող-կտրող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել Գ.Ճաղարյանի սրտի շրջանում, ինչի հետեւանքով վերջինս մահացել է, եւ Վ.Մաթեւոսյանին՝ հետույքի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։