Հանրապետության տարածքում մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերները կնվազի 4-6 աստիճանով, 23-25-ին առավելապես ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +1+3, իսկ վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3-7, ցերեկը` +2+5,

Կոտայքում՝ գիշերը` -3-7, ցերեկը` +2+5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3-7, ցերեկը` +2+5,

Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +7+10,

Տավուշում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +9+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3-7, ցերեկը` +2+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +7+10,

Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,

Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3-7, ցերեկը` +2+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +6+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +2+6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +6+9։