Լրատվամիջոցները հրապարակել են նոր գեներացիայի Ford Focus-ի գաղտնի լուսանկարները: Ընդ որում, մեքենայի արտաքինի մասին այդ լուսանկարները ոչինչ չեն ասում: Բանն այն է, որ դեռեւս Focus-ն ամենանախնական փորձարկումների փուլում է, ուստի ինժեներները այսպես կոչված «մուլ» են օգտագործում: Պարզ ասած, ապագա մեքենայի պլատֆորմի եւ ուժային սարքի վրա հին կորպուստն են տեղադրում: Միակ բանը, որ կարելի է ասել առաջին լուսանկարներից դատելով, այն է, որ հաջորդ Focus-ը իր նախորդից մեծ կլինի:

Դեռեւս անհայտ է, թե երբ կհայտնվի հերթական Focus-ը, սակայն առկա տեղեկատվության համաձայն, դա տեղի կունենա մինչեւ 2018-ի սկիզբ: Drive.ru պորտալի փոխանցմամբ, մեքենան կունենա ոչ միայն սեդան, հեչբեք եւ ունիվերսալ թափքեր, այլեւ սպորտային կուպե: