Երեւանի Օրբելի փողոցի շենքերից մեկի բնակարանում այսօր` մարտի 20-ին, հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի:
Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները մուտք են գործել բնակարան և նախասրահի հատակին հայտնաբերել բնակչի դին:
Դեռեւս հայտնի չէ` տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն:
Ըստ Shamshyan.com-ի` մահացածի պարանոցին կա պարան, իսկ գլուխն էլ տոպրակով փակած է:




























