Mazda ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են նոր քրոսովերի՝ CX-4-ի շնորհանդեսի ժամկետը: Մեքենան կներկայացվի շուտով՝ ապրիլի 24-ին, Beijing Auto Show 2016-ի ընթացքում:

Պաշտոնապես հաստատվել է նաեւ, որ նոր CX-4-ը շարժիչի երկու տարբերակով կառաջարկվի: Առաջինը կլինի 158 ձիաուժ հզորությամբ 2 լիտր ծավալով, երկրորդը՝ 192 ձիաուժ հզորությամբ 2.5 լիտր ծավալով:

Ընկերության ներկայացուցիչներն առայժմ չեն նշում, թե նոր մոդելը երբ վաճառքի կհանվի համաշխարհային շուկայում: Լուրերի համաձայն, մոդելի բազային տարբերակը կարող է 22 հազար եվրո արժենալ: