Համաշխարհային բանկը Սերբիայից դուրս է գրել Կոսովոյի 550 մլն դոլար պարտքը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի էկոնոմիկայի նախարարը: Նա նաեւ հավելել է, որ այդ որոշումը որեւէ կերպ կապված չէ Կոսովոյի կարգավիճակի խնդրով: Այսինքն ստացվում է, որ միջազգային հանրությունը հաշվի առնլով, որ Կոսովոն անկախ պետություն է, նրա ունեցած պարտքը չի համարում Սերբիայինը: Սա մի կողմից Սերբիայի համար դրական , քանի որ ազատվում է կես միլիարդ դոլարի հասնող պարտից, սակայն մյուս կողմից դա եւս մեկ անգամ հաստատում է, որ Կոսովոն Սերբիայի մաս չէ: