Դոնի Ռոստովի օդանավակայանում Boeing-737-800-ի վթարից հետո սկսել են հաշվառել առաջին չվերթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ ներկայումս ընթանում է 4 չվերթի հաշվառում, որոնցից երեքը՝ ներքին, իսկ մեկը՝ միջազգային։ Առաջին չվերթը պլանավորված է մարտի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 09։00-ին։
«Օդանավակայանն անցնում է սովորական ռեժիմի։ Պլանավորվում է, որ օրվա ընթացքում օդանավակայանը կանցնի իր սովորական չվացուցակին»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Դոնի Ռոստովում մարտի 21-ի դրությամբ մառախլապատ է, ձյուն է գալիս, օդի ջերմաստիճանը մոտ +1°C է։ Օդերեւութաբանները եղանակի վատթարացում են կանխատեսում։





























