Հայաստանում քվեարկածների ցուցակների հրապարակումը սկզբունքային չէ, քանի որ այդ ցուցակները որոշ կարգերի հասանելի չեն լինի։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ քվեարկածների ցուցակներին ծանոթանալու իրավունք ունեն դիտորդներն եւ վստահված անձինք։ «Մյուս կողմից նոր էլեկտրոնական համակարգը հստակ ցույց է տալիս, թե այդ պահին ով մտավ ընտրատեղամաս»,- նշեց Թորոսյանը։
Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ քվեարկածների ցուցակների հրապարակման նախադեպ գրեթե չկա։ «Կա Սահմանադրական դատարանի որոշումը, որը պնդում է, որ դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է»,- հավելեց Շիրակ Թորոսյանը։





























