Ընտրական օրենսգրքի նախագծում համամասնական ընտրական համակարգի անվան տակ մենք իրականում գործ ենք ունենալու մեծամասնական ընտրական համակարգի մեկ այլ տարբերակի հետ: Այս մասին մարտի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Միջազգային ու անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով ընդդիմության՝ մատների դրոշմանշմանը վերաբերող պահանջներին՝ նա նշել է «Գուցե սա լավ որոշում չէ, բայց մատների դրոշմանշումն ապացուցել է կեղծիքները նվազեցնելու իր կարողությունը»: Ըստ Սաֆարյանի, ԸՕ նախագծի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձեւավորելու տեսակետից Հայաստանում հիմա հասարակական – քաղաքական համախմբում է տեղի ունենում: «Ընտրական օրենսգրքի առաջարկվող նախագիծը մեկ քայլ հետ է՝ ՀՀ նախորդ ԸՕ համեմատ»,- հավելել է Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական գնահատական ստանալու նպատակով, մարտի 22-ին ՀՀ ԱԺ-ում ԸՕ նախագծի վերաբերյալ հերթական լսումները կլինեն: