Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծը բացառում է կրկնաքվեարկությունը, քանի որ հաշվառման էլեկտրոնային համակարգը դա թույլ չի տա։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային համակարգը լուծում է նաեւ մատնահետքերի դրոշմանշման մասին ընդդիմության պահանջը։ Անդրադառնալով 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին՝ Թորոսյանը նշեց. «Եթե նախկինում խոսքը ամբողջական ցուցակին էր վերաբերում, ապա հիմա խոսքը 2 ցուցակի մասին է՝ համապետական եւ տարածքային։ Ընտրողը կարող է ճանաչել մարդուն, որը պետք է պաշտպանի իր իրավունքները»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ ԸՕ նախագծում կարող է ցանկացած փոփոխություն մտցվել։




























