Բաքվում 20 մետր բարձրություն ունեցող եղեւնին կաթվածահար է արել Դիալարի Ալիեւայի փողոցի երթեւեկությունը:

Contact.az-ի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 21-ի գիշերը ուժեղ քամու հետեւանքով եղեւնին տապալվել է ու ամբողջությամբ փակել փողոցը: Առավոտից կոմունալ ծառայությունները զբաղված են եղեւնու մասնատմամբ եւ քաղաքից դուրս բերելու աշխատանքներով: