Ստամբուլի Բեյօղլու թաղամասում մարտի 18-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 4 զոհերից 3-ը Իսրայելի քաղաքացիներ են եղել։
Սոցկայքերում Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ հերթական այլատյացության դրսեւորումներն են ցուցաբերել՝ իրենց ուրախությունը հայտնելով, որ զոհերից 3-ը իսրայելցիներ են։
Twitter-ում Manas 1923 անունը կրող օգտատերը գրել է. «Թաքսիմում մահացածներից 3-ը իսրայելցիներ են։ Իրենց փորած փոսն ընկան»։ Musab Sengul-ը գրել է. «Միակ ուրախացնող փաստն այն է, որ մահացածներից 3-ը իսրայելցիներ են»։ Իսկ Firat-ը նշել է. «մահացած իսրայելցիների ընտանիքներին համբերություն չի մաղթում»։
Նշենք, որ Բեյօղլու թաղամասում ահաբեկչական «Իսլամական պետության» թուրք անդամ Մեհմեդ Օզթուրքը պայթեցրել էր իրեն։ Պայթյունի հետեւանքով մահացած 4 քաղաքացիներից 3-ը իսրայելցիներ, իսկ մեկը՝ իրանցի է եղել։





























