Ճապոնիայում ելակ արտադրող Fukasaku ընկերությունը հատապտղի սեզոնից հետո շարունակում է գեղեցիկ քաղցրաբլիթների տեսքով ելակներ վաճառել։ Ելակ-քաղցրաբլիթները  շատ նման են թարմ հավաքած հատապտուղների, եւ արտադրողների վստահեցմամբ՝ նույնպիսի համ ունեն: Արտաքինից այն պատված է վարդագույն շոկոլադով եւ ելակի կտորտանքներով: Ներսից ելակե բիսկվիթ է՝ ելակե խյուսով, որը պատրաստվում է գաղտնի բաղադրատոմսով: Քաղցրաբլիթը ունի 20 սմ երկարություն եւ վաճառվում է 2400 իենով (21 դոլար), հայտնում է Kedem-ը: