Շահումյան գյուղի մոտակայքում արտակարգ դեպք է տեղի ունեցել. NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տաքսու վարորդի եւ ուղեւորի միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Նախնական տեղեկություններով՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտ, մարտի 19-ին կեսգիշերն անց «ՎԱԶ 2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում 32-ամյա վարորդի եւ ուղեւորի միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ նրանք միմյանց դանակի հարվածներ են հասցրել։ Ուղեւորը հարվածել է վարորդի պարանոցին, իսկ վերջինս՝ ուղեւորի ոտքին:
Վարորդը ծանր վիճակում արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորը դիմել փախուստի։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:





























