Ավարտվել է Երեւանի հանրակրթական դպրոցներում առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը, որի արդյունքում մայրաքաղաքի դպրոցների թվով 450 աշակերտ անցել է օլիմպիադայի հանրապետական փուլ: Նախորդ տարիների համեմատ գրանցվել է երեխաների մասնակցության թվի աճ:
Այս մասին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցել է հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:




























