AmeriaGroupInc ընկերությունը, որը Ամերիա ընկերությունների խմբի անդամն էԱՄՆ-ում, մարտի 18-ից հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մինչեւ ապրիլի 30-ը, կատարելով առնվազն 3 փոխանցում ԱՄՆ-ի AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան,մեր հայրենակիցները հնարավորություն կստանան շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 2 տոմսերից մեկը: Ըստ մրցույթի պայմանների խաղարկվող տոմսերից մեկը կշահի այն հաճախորդը, որը մինչեւ ապրիլի 30-ըկկատարի գումարային ամենամեծ դրամական փոխանցումը (կատարած բոլոր փոխանցումների գումարի ընդհանուր հայտարարը), երկրորդ հաղթողն ընտրվելու է առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ պատահականության սկզբունքով: Տվյալ հաճախորդների միջեւ կազմակերպվելու է խաղարկություն, որը  կանցկացվի AmeriaGroupInc ընկերության գրասենյակում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչեւ ս.թ. մայիսի 10-ը, որի մասին կտեղեկացվի AmeriaGroupInc ընկերության կայքում (http://ameriagroupinc.com) եւ Facebook-յան էջում:

Նշենք, որ 2016թ. տարեսկզբին AmeriaGroupInc ընկերությունըներդրել է դրամական ֆիզիկական անձանց միջեւ դրամական փոխացնումներ կատարելու նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում իրականացնել դրամական փոխանցումներ  դեպի Հայաստան եւ աշխարհի 120-ից ավել երկրներ: Դրամական փոխանցումների համար գործում են միջնորդավճարի  ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչեւ 100 ԱՄՆ դոլար փոխանցման դեպքում միջնորդավճարի չափը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու  դեպքում՝ ընդամենը 2%:

Տեղեկացնենք, որ դրամական փոխանցումն իրականացվում է SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով: