Ամեն տարի մարտի 22-ին աշխարհում նշվում է ջրային պաշարների համաշխարհային օրը(World Day for Water или World Water Day)։ Դրա անցկացման մտահղացման մասին առաջին անգամ բարձրաձայնել են 1992 թվակականի Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովի ժամանակ։ Ջուրն անհրաժեշտէ մարդկությանը։ Ջրի մեկ կաթիլն անգամ մեծ ուժ ունի, ջրի կաթիլն անհրաժեշտ է բոլորին։ Չնայած երկրի մակերեւույթի 70 տոկոսը ջրով է ծածկված՝ 97.5 տոկոսը աղի ջուր է։ Մնացած 2.5 տոկոս քաղցրահամ ջրի գրեթե 68.7 տոկոսը սառցադաշտերի սառած ջուրն է։ Եվ միայն ընդհանուր ջրային պաշարների մեկ տոկոսն է մատչելի մարդկության գործածման համար, հայտնում է Calend –ը։
20-րդ դարում ջրի գործածումը ավելացել է 6 անգամ ու ավելի քան կրկնակի գերազանցում է բնակչության աճի տեմպերը։ Զարգացած երկրներում քաղցրահամ ջրի պաշարի մինչեւ 30 տոկոսը կորում է արտահոսքի պատճառով, իսկ որոշ խոշոր քաղաքներում կորուստները կարող են 70 տոկոսի հասնել։




























