Այսօր՝ մարտի 21-ին, բերման են ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ից հայտնում են, թե քիչ առաջ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք: