ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ դիտարկում է իրականացվել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ում:

Հսկիչ գնման շրջանակներում «Սեալեքս ֆորտե» N12 եւ «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքում դրանցում հայտնաբերվել է չհայտարարագրված սինթետիկ բաղադրատարր՝ «Տադալաֆիլ», որի օգտագործումը(առկայությունը), համաձայն Մաքսային միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների, վերոնշյալ կենսաբանական ակտիվ հավելումներում չի թույլատրվում:

Ըստ այդմ` 17.12.2015թ. արտադրված 118 տուփ «Սեալեքս ֆորտե» N 12 եւ 66 տուփ «Ալիկապս» N8 (0,45 գր) («АЛИ КАПС» («ALI CAPS») капсулы по 0,45г, «СЕАЛЕКС ФОРТЕ» («SEALEX FORTE») капсулы по 0,42г) կենսաբանական ակտիվ հավելումների (դեղապատիճների) իրացումն արգելվել է:

Արգելվել է «Սեալեքս ֆորտե» եւ «Ալիկապս» կենսաբանական ակտիվ հավելումների ներկրումն ու կասեցվել իրացումը: