Արարատի մարզում վերջին օրերի ցրտահարությունը 100 տոկոսով վնասել է ծաղկած ծիրանենիները:
«Առաջին օրը քիչ էր, 17-ին լրիվ ցրտահարվեց, էսօր էլ ինչ կիսատ-պռատ բան կար, էդ էլ տարավ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դիտակի գյուղապետ Սուրեն Սրապոյանը:
Ծիրանի բերքն ամբողջությամբ վնասվել է նաեւ մարզի մյուս գյուղերում: Գյուղերում վնասի չափը ճշտող հանձնաժողովներ են ստեղծվել:
Նշենք, որ մարտի 22-ի գիշերը նույնպես ցրտահարություն է սպասվում Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում:



























