Մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհայտ անձը հափշտակել է «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:
Փողոցի տեսախցիկն արձանագրել է գողության պահը եւ շունը գողացողի դեմքը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները միջոցառումներ են իրականացնում անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան եւ շանը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարներում պատկերված անձին ճանաչողներին խնդրում են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-27-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:






























