ՌԴ ԱԳՆ-ում վտանգավոր եւ հակաարդյունավետ են համարել  Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտմանը ԱՄՆ-ի հետ ընդհանուր հակազդեցության  մշակման ձգձգումը:   Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը: 

«Միաժամանակ վտանգավոր եւ հակաարդյունավետ ենք համարում նման ընդհանուր դիրքորոշման մշակումն անվերջ ձգձգելը:  Այդ կապակցությամբ չենք բացառում, որ ստիպված կլինենք միակողմանիորեն կասեցնել այն գրոհայինների գործողությունները, որոնք չեն պահպանում հրադադարի ռեժիմը», — ասված է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, գերատեսչությունում գոհունակությամբ նշել են ԱՄՆ-ի հետ փոխգործակցության շարունակումը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ապահովման  հարցերի շուրջ:  

«Այդ նպատակի համար Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, որպես Սիրիային աջակցության միջազգային խմբի   (ՍԱՄԽ) համանախագահներ, գործի են դրել շփման մի շարք ուղիներ, այդ թվում նաեւ` ռազմական գծով: Այսօր կարելի է խոսել այն մասին, որ փետրվարի    27-ին Սիրիայում ներդրված հրադադարի ռեժիմը զգալիորեն պահպանվում է», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: