Ծաղկաձորում շունը զբոսաշրջիկի է կծել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքը եղել է մարտի 20-ին:

Աջ նախաբազկի կծած վերք ախտորոշմամբ Հրազդանի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս, 37-ամյա Յուլյա Կրիվուլինան:

Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: