Մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 67-ամյա Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետեւի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս եւ գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 20-ամյա Յուրա Դ.-ն, ով ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Յուրա Դ.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:
Փաստի առթիվ մարտի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Վերջինս ձերբակալված է:
Կատարվում է քննություն:



























