Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2010 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը 105,6 հազ. դրամ է (մոտ 283 դոլար)։ Ընդ որում՝ նախորդ ամսվա համեմատ միջին աշխատավարձը նվազել է 7,7 տոկոսով։ Համեմատության համար՝ Վրաստանում միջին աշխատավարձը 572,7 լարի է (մոտ 318 դոլար), իսկ Ադրբեջանում՝ 317,4 մանաթ (396 դոլար)։ Ռուսաստանում միջին աշխատավարձը 15200 ռուբլի է (մոտ 490 դոլար), որը անկախ արհմիությունների ֆեդերացիայի տվյալներով 2008 թ. համեմատ նվազել է 20 տոկոսով։
Միջին կենսաթոշակը Վրաստանում 48 դոլար է, Հայաստանում՝ մոտ 60 դոլար, Ադրբեջանում՝ 110 դոլար, իսկ Ռուսաստանում՝ 230 դոլար։





























