Միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում քաղաքային տրանսպորտի ամբողջական վերափոխման համար: Այս մասին, հայտնել է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, մարտի 17-18-ին, բնակիչների հարց ու պատասխանի ժամանակ :

Հարցուպատասխանի ժամանակ Երեւանի բնակիչներն ահազանգում էին քաղաքային տրանսպորտի անմխիթար վիճակի, իսկ որոշ դեպքերում էլ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում երթուղիների ավելացման, մետրոյի նոր կայարանների բացման, տրոլեյբուսային ցանցի վերակառուցման, ինչպես նաեւ երթուղային միկրոավտոբուսների անմխիթար վիճակի ու կենտրոնական փողոցների ծանրաբեռնված երթեւեկության մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցերից մեկին պատասխանելով, նշել է. «Քաղաքային տրանսպորտը ոչ թե մասնակի փոփոխությունների կամ վերանայումների, այլեւ համալիր փոփոխությունների անհրաժեշտություն ունի, եւ այս հարցը մեր օրակարգում է։ Առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմանահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներակայցվի հանրությանը: Մոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ եւ «ջի-փի-էս» համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր եւ այլ մոտեցումներ, ինչը երեւանյան ներքաղաքային տրանսպորտի վիճակը կբարձրացնի միջազգային մակարդակի: Իսկ առայժմ առկա տրանսպորտային համակարգով արվում է առավելագույնը, որպեսզի մեր բնակիչների տեղաշարժը քաղաքում հնարավորինս անվտանգ եւ ապահով լինի»: