Անհրաժեշտ է կրճատել կաթի փոշու ներմուծումը Հայաստան: Այդ մասին մարտի 22-ին լրագրողներին հայտնել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, ներքին շուկայի պաշտպանությունը անասնապահության զարգացման, անասունների կաթնային ցեղատեսակների զարգացման խթաններից մեկը կդառնա: «Նախատեսում ենք մոտ ապագայում այդ հարցը քննարկել հանրապետության Գյուղատնտեսության նախարարության հետ», – հավելել է նա:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ. Անհրաժեշտ է կրճատել կաթի փոշու ներմուծումը Հայաստան

Հասանելի է
русский

























