Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 21-ին, ժամը 18.55-ին, Արեւաշող գյուղից բերման է ենթարկվել 52-ամյա Սանասար Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. հուլիսի 8-ից Աբխազիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Աբխազիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 156 հոդվածի 4-րդ մասի /խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով/ եւ 192 հոդվածի 2-րդ մասի /առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելը/ մեղադրանքով:



























