Հայաստանի ԿԳ նորանշանակ ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ բիզնեսով չի զբաղվում:

«Բաժնեմաս ունեմ, բայց ես բիզնեսով չեմ զբաղվում»,- այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Մկտչյանը:

Նշենք, որ Լեւոն Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: