ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովն ու Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Ֆաիգ Տագիզադեն քննարկել են համագործակցության հեռանկարները՝ այդ թվում Կասպյան լողավազանին պատկանող երկրների հրշեջ ծառայությունների նախապատարստման ուսումնական համատեղ կենտրոն ստեղծելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ու ռուսական լրատվամիջոցները, մարտի 21-ի երեկոյան Վ. Պուչկովը ու Ֆ. Տագիզադեն քննարկել էին Ռուսաստանի ու Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների փոխգործակցության հարցերը: Վ. Պուչկովը հայտնել է, որ Կասպյան տարածաշրջանի հրշեջ – փրկարարական ծառայությունների մասնագետների համար ուսումնական կենտրոն բացելու մասին ադրբեջանական կողմի խնդրանքին ի պատաասխան՝ Ռուսաստանի ԱԻՆ-ն նախապատարստել է ՌԴ կառավարության հրամանի համապատասխան նախագիծը: Ընդ որում ՌԴ ԱԻՆ ղեկավարը նշել է, որ նման ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը բավականին բարդ ընթացակարգ է: Վ.Պուչկովը հաստատել է, որ պատրաստ է մայիսին Բաքու գործուղել ՌԴ ԱԻՆ աշխատախումբը՝ ծրագրի նախապատրաստման ու իրականացման վերաբերյալ համատեղ խորհրդակցություններ անցկացնելու համար: