Ներկայումս կաթը մթերվում է 150 դրամով, իսկ ամառվա ամիսներին մթերման գինը 130 դրամից չի նվազի: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Զովունի գյուղում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Զովունիում 2003-ին հիմնադրված «Թամարա եւ Անի» ՍՊԸ տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքով, սկզբնական շրջանում արտադրության ծավալները փոքր էին, տեսականին` սահմանափակ, սակայն աստիճանաբար գրավելով իր ուրույն տեղը շուկայում՝ մեծացան թե’ արտադրության ծավալները եւ թե’ թողարկվող արտադրանքի տեսականին: Տնօրենը նաեւ նշել է, որ ներկայումս կաթը մթերվում է 150 դրամով, իսկ ամառվա ամիսներին մթերման գինը 130 դրամից չի նվազի։
Ներկայումս ընկերությունում արտադրվում է կաթնամթերքի լայն տեսականի, պանիրներ, պաղպաղակ, գազավորված զովացուցիչ ըմպելիքներ եւ շշալցված աղբյուրի ջուր: Գործարանը համալրված է ժամանակակից սարքավորումներով, որոնք ներկրվել են արտերկրից։ Ընկերության արտադրանքը նաեւ արտահանում է։





























