Մոսկվայում ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են Lexus մակնիշի մի մեքենա, որի մեջ Մակարով տեսակի ատրճանակ են  հայտնաբերել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին առավոտյան ՄԿԱԴ-ից 6 կմ հեռավորության վրա ՃՈ ոստիկանները զննման նպատակով կանգնեցրել էին Lexus մակնիշի մեքենան, որի վարորդը եւ ուղեւորը հայաստանցիներ են եղել։

«Զննման արդյունքում տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է փամփուշտներով լիցքավորված Մակարով տեսակի ատրճանակ։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ քննիչների կարծիքով ձերբակալվածները Մոսկվայի մարզում գործող էթնիկ հանցավոր խմբի անդամներ են։