11։37 Բրյուսելի օդանավակայանում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ, տեղական ժամանակով ժամը 08։00-ին 2 պայթյուն է հնչում։ Ուղեւորներին տարհանում են։
11։53 Օդանավակայանը փակ է։ Բոլոր չվերթները չեղարկվել են։

11։55 Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից 13 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ Իրավապահները կասկածներ ունեն, որ կատարվածը ահաբեկչություն է:
12։09 Le Figaro. Բելգիայի ՆԳ նախարար Ժան Ժամբոնը Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող Սալեհ Աբդեսլամի կալանքից հետո հայտարարել էր, որ ահաբեկիչները վրեժ են լուծելու Բելգիայից։
12։30 Դադարեցվում է օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցությունը։ Բրյուսել մեկնող օդանավերը ուղեւորվում են շրջանային օդանավակայաններ։
13։00 Բրյուսելում եւս 2 պայթյուն է հնչում։ Մեկը որոտացել էր Շուման կայարանի, իսկ մյուսը՝ Մելբեկի մոտ։

13։05 Բելգիայի կառավարությունը պայթյունները ահաբեկչություն է որակում։
13։08 Բրյուսելում 4-րդ, ամենաբարձր աստիճանի ահաբեկչական սպառնալիք է հայտարարվում։ Օդանավակայանները, երկաթգծի կայարանները, մետրոպոլիտենը, հասարակական տրանսպորտը եւ նավահանգիստները խստացված հսկողության տակ են վերցվել։
13։13 Գերմանիան խստացնում է անվտանգության միջոցառումները։
13։17 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում արտահերթ խորհրդակցություն է գումարում Բրյուսելում կատարված ահաբեկչությունների կապակցությամբ։
13։20 Իսրայելի իշխանությունները որոշում են Բրյուսելի պայթյուններից հետո չեղարկել դեպի Եվրոպա բոլոր չվերթները։

13։22 ՀՀ ԱԳՆ. Բրյուսելում պայթյուններից հայ դիվանագետները եւ ԱԺ պատվիրակությունը չեն տուժել:
13։25 Ահաբեկչությունների կապակցությամբ Բրյուսելում ստեղծված ճգնաժամային կենտրոնը քաղաքում գտնվողներին խորհուրդ է տալիս հանգստություն պահպանել ու մնալ այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին:
13։46 Բելգիայի դաշնային դատախազություն. Օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Ուսումնասիրվում է օդանավակայանի եւ մետրոպոլիտենի պայթյուններ հնարավոր կապը:
14։01 Բրյուսելում խափանվել է բջջային կապի աշխատանքը. իշխանությունները կոչ են արել շփվել SMS հաղորդագրություններով:
14.03 Բրյուսելի օդանավակայանում չպայթած պայթուցիկ սարք են հայտնաբերել. Euronews

14։04 Բրյուսելի օդանավակայանը փակ կլինի մինչեւ մարտի 23-ը՝ ժամը 06։00-ն։
14։11 Բելգիայի վարչապետ Շառլ Միշել. Բրյուսելի օդանավակայանում զոհվել է 21 մարդ։ Որոշում է կայացվել փակել ֆրանս-բելգիական սահմանը։
14:15 ՆԱՏՕ-ն Բրյուսելում դաշինքի շտաբ գրասենյակում խստացրել է անվտանգության միջոցառումները:
14։16 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնում Բելգիայի թագավորին։

14.33 Բելգիայի թագավորների պաշտոնական նստավայրը ուժեղացված հսկողության տակ է առնվել։
14.43 Մեծ Բրիտանիան խստացրել է ոստիկանական հսկողությունը տրանսպորտային հանգույցներում:
14:24 Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարում է, որ Ռուսաստանը կապ ունի Բրյուսելի ահաբեկչությունների հետ։
14։44 ՀՀ ԱԳՆ. Բրյուսելում ահաբեկչությունից տուժած Հայաստանի քաղաքացիների համար թեժ գիծ է բացվել:
14.51 Ավստրիան, Լեհաստանը, Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Հնդկաստանը խստացնում են իրենց օդանավակայարաններում անվտանգության միջոցառումները։

15.00 Համացանցում ժողովրդականություն է ձեռք բերում #jesuisbrussels եւ #PrayForBrussels հեշթեգը։
15։05 Le Figaro. Մելբեկ կայարանում պայթյունից զոհվել է 15 մարդ, վիրավորվել 55-ը։ Նրանցից 10-ի վիճակը կրիտիկական է։
15։12 Ֆրանսիան 1.6 հազար ոստիկան եւ ժանդարմ է մոբիլիզացնում։
15։14 Մեդվեդեւը հիմար է անվանել Ուկրաինայի ԱԾ ղեկավարին, որը հայտնել էր Բրյուսելի ահաբեկչություններին ՌԴ մասնակցության մասին։

15.24 Փարիզի իշխանությունները որոշում են Էյֆելյան աշտարակը լուսավորել բելգիական դրոշի գույներով:
15.47 Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկի խոսքով, օդանավակայանի շենքում պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել, 81-ը վիրավորվել է:
15:52 Հայաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
15.54 Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքը ցավակցություն է հայտնում Բելգիայի թագավորին:
15։57 Իտալիայի նախագահը դատապարտում է Բրուսելի ահաբեկչությունները։

15։58 Լոնդոնը Բելգիային օգնություն է առաջարկում պայթյուններն ուսումնասիրելու համար:
16։00 Բելգիական բանտը, որտեղ պահվում է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, ռումբի մասին ահազանգ է ստանում։ Մոտակա տների բնակիչներին տարհանում են։
16։01 ԻՊ-ը ստանձնում է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։
16։03 Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Բրյուսելի ահաբեկչությունները։

16։08 Եվրահանձնաժողովի կարգադրությամբ Բրյուսելում նրա շտաբ գրասենյակի մոտ իջեցվել են Եվրամիության դրոշները:
16։13 Եգիպտոսը դատապարտում է Բելգիայի ահաբեկչությունները։
16.39 Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ահաբեկչությունների կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արտասվում է։

17։05 Բրյուսելում ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնում է երկրի սահմանները փակելու անհրաժեշտության մասին։
17։37 Թուրքիայում փակվում են Բելգիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։
17:58 Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է՝ պայթյունների հետեւանքով զոհերի եւ վիրավորների մեջ հայեր կան, թե ոչ:
19:14 Բելգիայում մարդկանց տարհանում են երկու ԱԷԿ-ից եւ Եվրահանձնաժողովի շենքից:












