Օրերս ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով Շիրակի մարզային բաժնի հաշվապահ Ա․Խ․-ի նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն եւ կասեցվել էին վերջինիս լիազորությունները։

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ծառայողական քննության արդյունքում պարզվել են փաստեր, որոնց հիման վրա այսօր՝ մարտի 22-ին, նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։