Հայաստանում ընտրական գործընթացում մարդկային գործոնը պետք է զրոյի հավասարվի։ Այս մասին մարտի  22-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումների ընթացքում հայտնել է խորհրդարանի նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը։

Հիշեցնելով, որ ԸՕ նախագծի համաձայն՝ Հայաստանում ընտրողների էլեկտրոնային հաշվառման համակարգ է կիրառվելու, պատգամավորը նշեց, որ ընտրական տեխնոլոգիաների էվոլյուցիան տանում է դեպի էլեկտրոնային համակարգ։ «Եթե անվստահություն կա, եկեք քննարկենք այն եւ կատարելագործենք այդ համակարգերը»,- հավելեց Նիկոյանը։