Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին այսօր` մարտի 22-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 60-ամյա Լաուրա Ղուկասյանին, որը Վաղարշապատի հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Մահացած կինը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակչուհի է: NEWS.am-ի հետ զրույցում Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը նշեց, որ 60-ամյա կինը վերադառնալիս է եղել Մյասնիկյան գյուղի պոլիկլինիկայից. երթուղայինից իջել է եւ ճանապարհն անցնելիս` վրաերթի է ենթարկվել:
«Մյասնիկյանի պոլիկլինիկա էր գնացել, թե ինչի համար` չգիտեմ: Ամուսնացած չէր, մենակ էր ապրում: Առաջ աշխատում էր, բայց հիմա ոչ»,-ասաց գյուղապետը:




























