ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ դեսպանորդ Ռիչարդ Մորնինգսթարը օգոստոսի 27-ին մեկօրյա այցով ժամանում է Բաքու։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Մորնինգսթարը Բաքվում կքննարկի եվրոպական ու համաշխարհային շուկաներ տարածաշրջանի նավթի ու գազի տարանցման դիվերսիֆիկացիայի հարցում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին աջակցելու հարցը։ Այցի շրջանակներում տեղի կունենան Մորնինգսթարի հանդիպումները Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։