Ոսկու գինը համաշխարհային շուկայում մոտենում է հերթական հոգեբանական կարեւոր նիշին՝ 1300 դոլար ունցիայի համար։ Այսօր` սեպտեմբերի 22-ին Լոնդոնում (CME GLOBEX) ոսկու ունցիան գերազանցել է 1290 դոլարը եւ հասել մինչեւ 1294 դոլարի։ Թանկացման պատճառը ԱՄՆ կենտրոնական բանկի հայտարարությունն է՝ շուկայում թղթադրամների ավելացման մասին։
Փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ ոսկու գնի ռեկորդային բարձրացումը կշարունակվի դոլարի թուլացմանը զուգահեռ։ Այսպես՝ նախօրեին դոլարը նկատելիորեն արժեզրկվել է եվրոյի, ճապոնական իենի եւ այլ համաշխարհային առաջատար արժույթների նկատմամբ։





























