Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ  23-ամյա Սարգիս Բադալյանի հայրը մի քանի տարի առաջ էր մահացել, նա ապրում էր մոր հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արբաթ գյուղի բնակիչներից Մայիս Կարապետյանը: Սարգիսը ունի իրենից փոքր եղբայր, որը բանակում ծառայում է:

«Ինքը մոր հետ էր ապրում, աշխատում էր ԱԻՆ-ում: Փոքր եղբայրն էլ ծառայում է, երկու եղբայրներ են, հայրը մահացծ է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 04.56-ին Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Երիտասարդներից երկուսը՝ Արսենն ու Սարգիսը տեղում մահացել են, իսկ Լեւոնը՝ հիվանդանոցում: