Ռուսաստանի իրավապահ մարմինները ապացույցներ են ստացել, որ ՅՈՒԿՕՍ-ի թոփ մենեջմենթը անօրինական ճանապարհով է նավթային ընկերության բաժնետեր դարձել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

«ՅՈՒԿՕՍ-ի այսպես կոչված մեծ գործի հետաքննության արդյունքում իրավապահներն ապացույցներ են ստացել, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատերերը այդ ընկերության բաժնետերեր են դարձել անօրինական ճանապարհով»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ նոր ապացույցները հիմք կծառայեն Միխայիլ Խոդորկովսկուն նոր մեղադրանք ներկայացնելու համար։ Այդ փաստերն ապացուցում են, որ օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնց պատկանում է ՅՈՒԿՕՍ-ի նախկին թոփ մենեջմենթը, իրավունք չի ունեցել Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Հաագայի դատարան երկրից 50 մլրդ դոլար փոխհատուցում պահանջելու համար