Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գող են բռնել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բերման էր ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:

Պարզվել է, որ նա մի ուղեւորուհու պայուսակից գողացել է 250.000 դրամ արժողության բջջային հեռախոս:

Կատարվում է հետաքննություն: