ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիիտրի Պեսկովը հայտարարել է, թե ինքը ոչ մի տեղեկություն չունի Սիրիայում 6-րդ ռուս զինծառայողի զոհվելու մասին, ինչպես նաեւ չգիտի, թե որն է այն կառույցը, որը պետք է այդ մասին տեղեկություններ հայտնի, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ոչ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Conflict Intelligence Team-ի այն տեղեկությունը, թե Սիրիայում 6-րդ ռուս զինծառայողն է զոհվել։

Վլադիմիր Պուտինի խոսնակը  նաեւ նշել է, որ չգիտի, թե որն է այն կառույցը, որը պետք է այդ մասին տեղեկություններ հայտնի։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը Սիրիայում ռուսական կողմի կորուստների մասին արդեն հրապարակած տեղեկություններից բացի, այլ տվյալներ չունի։