Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում դեկտեմբերի 23-ին,  2 քաղաքացու վրաերթի ենթարկած տրոլեյբուսի կին վարորդ 62-ամյա Էմմա Մանյանն արդեն աշխատանքի է վերադարձել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից: 

Նշենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շահագործման գծով փոխտնօրեն Սերյոժա Սողոմոնյանը նշել էր, որ Էմմա Մանյանը հմուտ վարորդ է եւ ուրախ կլինեն, եթե նա նորից վերադառնա աշխատանքի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Է. Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: