Հայաստանում պետգնումների 70 տոկոսը կատարվում է առանց մրցույթի: Այս մասին լրագրողներին մարտի 23-ին հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի պետգնումների հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով 2015 թվականի պետտենդերների՝ կազմակերպության արած վերլուծությունը:

Նա ուշադրություն էր դարձրել, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախապատվությունը պետք է տրվի տենդերային գնումներին, իսկ Համաշխարհային բանկի չափորոշիչներով՝ մեկ սուբյեկտի գնումների մասնաբաժինը չպետք է գերազանցի ընդհանուր քանակի 2-3 տոկոսը: Միեւնույն ժամանակ մոտ 262 մլրդ դրամից (կառավարական e-gov.am կայքում հայտարարված 11089 պետտենդերներով) առանց տենդերների գնումները կազմել են 183 մլրդ դրամ (մոտավորապես 373 մլն դոլար) կամ ընդհանուր ծավալի շուրջ 70 տոկոսը: