Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 55-ամյա Աշոտ Փ.-ին եւ 46-ամյա Հայկ Շ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք մարտի 17-ի երեկոյան հողամասերից մեկի մոտ ծեծի են ենթարկել 60-ամյա Մանվել Կ.-ին եւ այդ ընթացքում Հայկ Շ.-ն նրա բաճկոնի ծոցագրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը եւ 15.000 դրամը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Հափշտակված հեռախոսը հայտնաբերված է:

Կատարվում է հետաքննություն: