Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 53-ամյա Արշալույս Հ.-ն քարով դիտավորյալ հարվածել եւ կոտրել է 59-ամյա Էդուարդ Ս.-ի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին ու կողային հայելիները, այնուհետեւ ոտքով դիտավորյալ հարվածել եւ վնասել է նրա բնակարանի մուտքի դուռը` պատճառելով նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ Էդուարդ Ս.-ի որդին` 35-ամյա Հրաչյա Ս.-ն, կացնով եւ դանակով սպանության սպառնալիք է տվել Արշալույս Հ.-ին եւ նրա որդուն` 30-ամյա Դավիթ Մ.-ին:

Կատարվում է հետաքննություն: