«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փոխել է իր ապրանքանշանը: Փոխվել է գունային գամման, պահպանվել նախկինում օգտագործվող տառատեսակը:

Ապրանքանշանը մշակվել է «Տաշիր» ընկերությունների Խմբի եւ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լոգոտիպերի հիման վրա, օգտագործվել են վերջիններիս հիմնական էլեմենտները:

«Տաշիր»-ի լոգոտիպը մշակվել է FITCH միջազգային գործակալության կողմից 2015 թ.-ի հոկտեմբերին: Այն արտացոլում է բիզնեսի երկարամյա պատմությունը, Խմբի բազմապրոֆիլ կառուցվածքն ու մասշտաբը: Նրանում միավորված են բազմաշերտ ադամանդի, ինչպես նաեւ հայկական խաչքարի վրա հաճախ պատկերվող հարատեւ կյանքի խորհրդանիշերը՝ կայունության եւ մշտապես առաջ գնալու ձգտման խորհրդով

ՀԷՑ-ի նոր ապրանքանշանի կենտրոնում ուրվագծված է Արարատը եւ գրված են Ընկերության անվան սկզբնատառերը: