Պետական կազմակերպությունների շինարարական տենդերներում հաճախ կրկնվում են նույն ընկերությունների անունները: Այդ մասին վկայում է 2015-ին Հայաստանի պետական գնումների սեկտորի հետազոտությունը, որն իրականացրել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը:
Կազմակերպության հետազոտության համաձայն, 2015-ին Հայաստանում պետգնումների 70 տոկոսն առանց տենդերի է կազմակերպվել, մեկ անձի կողմից: Միաժամանակ «Transparency»-ն հատուկ առանձնացրել է մեկ սուբյեկտի կողմից այն գնումները, որտեղ այլընտրանք կա: Մտահոգություն չի հայտնվել այնտեղ, որտեղ գնվել էին կոմունալ ծառայություններ (հեռախոսակապից բացի, մյուս մատակարարողները այլընտրանք չունեն), կամ էլ տենդեր չէր կարող լինել օբյեկտիվ պատճառով (կրթության եւ առողջապահության մի շարք ծրագրեր):
Միաժամանակ ավելի քան 30 դեպքերում խոշոր գնումները (100 մլն դրամի եւ ավելի) իրականացվել են առանց տենդերի, չնայած շուկայում առկա էին այլընտրանքներ: Նման պայմանագրերի թիվը 33 էր` 11 մլրդ 780 մլն դրամի (մոտ 24 մլն դոլարի):
Մասնավորապես, շինարարական եւ ճանապարհային հինգ շատ խոշոր տենդեր առանց մրցույթի ստացել է «Սահակյանշին» ԲԲԸ-ն. մեկը մոտավորապես 2,4 մլրդ դրամ արժողությամբ, մյուսը` 1,2 մլրդ, երրորդը` 934 մլն` Տավուշի մարզում ճանապարհների շինարարության համար, չորրորդը` 646 մլն-ի եւ հինգերորդը` 419 մլն-ի: Նրանք եւս 5 տենդեր են ստացել 101-ից 216 մլն գումարի սահմաններում: Ընդ որում այս բոլոր պայմանագրերը, մեկից բացի, կնքվել են ֆինանսների նախարարության հետ:





























