2016-ի աշնանը Հայաստանի ԱԺ-ում կարող են քննարկել պետգնումների մասին նոր օրենքի նախագիծը: Այս մասին լրագրողներին մարտի 23-ին հայտնել է Հայաստանում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Օկտանյանը: Օրենքի նախագծի տեքստն արդեն հրապարակված է Պետգնումների գործակալության www.gnumner.am. կայքում: Ոչ հեռու ապագայում Transparency–ն մտադիր է իր առաջարկներն անել օրինագծի վերաբերյալ: «Ամենայն հավանականությամբ օրինագիծը խորհրդարան կմտնի արդեն 2016-ի աշնանային նստաշրջանի ժամանակ»,- հավելել է Օկտանյանը: